Հայտնի են դարձել` որտեղ են բնակվում ամենաբարձրահասակ մարդիկ
World Atlas հրատարակության անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ Բոսնիա և Հերցեգովինայում բնակվող մարդկանց միջին հասակը կազմում է 177.8 սմ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ աշխարհում:
Ինչպես նշում է euromag.ru-ն, 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրել են Նիդեռլանդներն ու Չեռնոգորիան (Մոնտենեգրո): Գիտնականների կարծիքով՝ մարդկային հասակը կախված է ոչ միայն գենետիկ գործոններից, այլև` կենսակերպից, սննդակարգից ու բնակավայրից:
Աղբյուրը հավելում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին հայտնել է, որ մարդկության միջին հասակի ցուցանիշը շարունակում է աճել:
Ստորև ներկայացնում ենք ամենաբարձրահասակ բնակիչներն ունեցող երկրների լավագույն տասնյակը`
1. Բոսնիա և Հերցեգովինա (177,8 սմ),
2. Նիդեռլանդներ (177,2 սմ),
3. Չեռնոգորիա (177 սմ),
4. Դանիա (177 սմ),
5. Նորվեգիա (175,3 սմ),
6. Գերմանիա (174,5 սմ),
7. Լիտվա (174,5 սմ),
8. Սերբիա (174 սմ),
9. Շվեդիա (174 սմ),
10. Ֆինլանդիա (174 սմ)։










