Անգլիայում ռեստորանի սեփականատիրոջը 6 տարվա ազատազրկման են դատապարտել՝ հաճախորդի մահվան համար
Մեծ Բրիտանիայի Նորթ Յորքշիր շրջանում հնդկական ռեստորանի սեփականատերը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել ռեստորանի հաճախորդի՝ ոչ կանխամտածված մահվան համար։
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, հաճախորդն ընդեղենից ալերգիա է ունեցել։
38-ամյա Փոլ Ուիլսոնը մահացել է անաֆիլակտիկ շոկից՝ 2014 թվականի հունվարին։ Նա հնդկական ռեստորանում տիկկա-մասալա է կերել, որում ընդեղեն է եղել։
Դատարանը ռեստորանի սեփականատիրոջը՝ 52-ամյա Մոհամեդ Զամանին, մեղավոր է ճանաչել այցելուի սպանության համար։
Դատարանը պարզել է, որ խոհարարը ճաշատեսակը պատրաստելիս ավելի էժան բաղադրիչներ է օգտագործել, որում գետնանուշ է պարունակվել։ Խոհարարը գետնանուշով է փոխարինել ավելի թանկ բաղադրիչը՝ աղացած նուշը։
Զամանն իր մեղքը չի խոստովանել։ Դատարանը նշել է, որ Փոլ Ուիլսոնը ռեստորանում պատվիրելիս ընդգծել է, որ ճաշատեսակն ընդեղեն չպարունակի։
Դատարանը նաև պարզել է, որ 2014 թվականին Զամանը 300 հազար ֆունտ ստերլինգ (436 հազար դոլար) պարտք է ունեցել ու փորձել է կրճատել ռեստորանի ծախսերը՝ ավելի էժան մթերք գնելով ու ոչ որակավորված աշխատակիցներ վարձելով՝ այդ թվում ապօրինի ներգաղթյալների։










