Բելգիայում երկաթգծերի աշխատակիցները գործադուլի են պատրաստվում

14:28 • 25.05.16

Բելգիայի երկաթուղիների պետական միության աշխատակիցների արհմիությունը հայտարարել է մայիսի 30-31-ին համընդհանուր գործադուլի մասին, գրում է РИА Новости-ն:

 

Արհմիության գլխավոր քարտուղար Միշել Աբդիսիի խոսքով՝ բողոքի ակցիայի առնչությամբ Բելգիայի տարածքում գնացքների երթևեկությունը չի իրականացվի մայիսի 30-ին՝ տեղի ժամանակով 22:00-ից մինչև մայիսի 31-ը՝ ժամը 22:00-ն: Թե ինչ հետևանքներ կունենա գործադուլը միջազգային գնացքների համար՝ չի հաղորդվում:

 

Աշխատակիցները բողոքում են խիստ տնտեսման քաղաքականության, թոշակի անցնելու տարիքի բարձրացման և աշխատանքային շաբաթվա երկարացման պլանների դեմ:


 

Բելգիայում երկաթգծերի աշխատակիցները գործադուլի են պատրաստվում