Կլինի՞ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքար․ կարծիքներ մտահոգ մասնագետներից. տեսանյութ

14:49 • 25.05.16

Կոռուպցիայի դեմ պայքարի, մենաշնորհների ու շահերի բախման խնդիրների շուրջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի հայտարարության վերաբերյալ ոլորտի խնդիրներից տեղյակ յուրաքանչյուր մասնագետ իր դիտարկումներն ունի ու տարբերակներ խնդիրների լուծման վերաբերյալ:

 

«Ես ողջունում են վարչապետի հայտարարությունը: Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե դա ոնց կաշխատի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց բիզնես ոլորտում իրավական հարցերով խորհրդատու-փաստաբան, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը:
 

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը չափազանց զգուշորեն է մոտենում կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի հարցում վարչապետի հայտարարությանը: «Կա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, կա Պետական եկամուտների կոմիտե, Ֆինանսների նախարարություն և պետք է, որ այդ մարմիններն արդեն ուղն ու ծուծով ուսումնասիրած լինեին մոնոպոլիաները»,- նշեց Վարուժան Հոկտանյանը:

 

Իսկ քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքար չի ստացվի և առաջիկայում որևէ էական տեղաշարժ չենք արձանագրի:

 

Մանրամասները՝ տեսանյութում: