Հնարավոր է՝ սկսենք փախստականներ ընդունել անմիջապես Թուրքիայից. Էստոնիայի վարչապետ

08:48 • 25.05.16

Էստոնիայի վարչապետ Թաավի Ռըյվասը չի բացառում հնարավորությունը, որ երկիրը կսկսի փախստականներ ընդունել անմիջապես Թուրքիայից և այլ երկրներից, փոխանցում է РИА Новости-ն:

 

«Ես չէի բացառի փախստականների ընդունման հնարավորությունը Թուրքիայից, ինչպես նաև ցանկացած այլ երկրից»,- ասել է վարչապետը:

 

Նշվում է, որ պաշտոնյան հայտարարել է, որ իր երկիրն արդեն համաձայնել է ընդունել փախստականներ Հունաստանից և Իտալիայից:

 

Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր խոշորագույն միգրացիոն ճգնաժամն է սկսվել, որը, առաջին հերթին, պայմանավորված է  Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում մի շարք ռազմական հակամարտություններով և տնտեսական խնդիրներով:
 

Հնարավոր է՝ սկսենք փախստականներ ընդունել անմիջապես Թուրքիայից. Էստոնիայի վարչապետ