Ամերիկացի գեյմերն Uncharted 4 խաղը խաղացել է իրական կյանքում (տեսանյութ)

16:15 • 25.05.16

Ամերիկացի տեսաբլոգերների թիմը տեսանյութ է նկարահանել, որում ցույց է տվել, թե Uncharted 4: A Thief's End խաղն ինչպիսին կլիներ իրական կյանքում:

 

Տեսանյութում տղամարդը, ով հագնված է այպես, ինչպես խաղի հերոսը, թաքստոցից թաքստոց է անցնում, կրակում է հակառակորդների վրա և խուսափում փամփուշտներից:

 

Խաղն ուղեկցվում է վառ գրաֆիկական էֆեկտներով, մասնավորապես՝ հզոր պայթյուններով և օդում թռչող փամփուշտների հետքերով:

 

Uncharted 4: A Thief's End խաղն արկածային էքշն է Sony PlayStation 4-ի համար, որը ստեղծել է Naughty Dog ստուդիան:

 

 

Ամերիկացի գեյմերն Uncharted 4 խաղը խաղացել է իրական կյանքում (տեսանյութ)