ԻՊ-ը մարդկանց որպես «կենդանի վահան» է օգտագործում Էլ Ֆալուջա քաղաքի համար մարտերում

09:49 • 25.05.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն իրաքյան Էլ Ֆալուջա քաղաքի բնակիչներին օգտագործում են որպես «կենդանի վահան», հայտարարել է Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ջամալը, փոխանցում է РИА Новости-ն:

 

Գրոհայիններից քաղաքն ազատագրելու գործողությունները սկսվել են նախօրեին: Այդ ժամանակահատվածում իրաքյան բանակն ազատագրել է քաղաքի մոտակայքում գտնվող մի քանի բնակավայր: Բացի այդ, սպանվել է ԻՊ-ի քաղաքային մասնաճյուղի ղեկավար Հաջի Համզան:
 

Ահմեդ Ջամալի խոսքով՝ այժմ գրոհայինները ռմբակոծությունից թաքնվում են դպրոցներում, հիվանդանոցներում և բնակելի տներում:

 

«Քաղաքի բնակիչներին ամենամեծ սպառնալիքը ներկայացնում են, նախևառաջ, ԻՊ-ի գրոհայինները, որոնց հետ հասարակ մարդիկ ստիպված են գործ ունենալ ամեն օր: Քանի որ գաղտնիք չէ, որ ծայրահեղականներն Էլ Ֆալուջայում գտնվելու ընթացքում զանգվածային մահապատիժներ են կազմակերպել և մի շարք այլ հանցագործություններ կատարել»,- նշել է Ջամալը:
 

Իրաքի անվտանգության ուժերը լայնածավալ աշխատանքներ են իրականացրել, որպեսզի խուսափեն քաղաքի գրոհի ժամանակ քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներից:

 

ԻՊ-ը մարդկանց որպես «կենդանի վահան» է օգտագործում Էլ Ֆալուջա քաղաքի համար մարտերում