Իտալիայում ֆուտբոլային թիմի երկրպագուն ճաղերի հետևում կանցկացնի 26 տարի՝ մեկ այլ թիմի երկրպագուի սպանելու համար
Իտալիայում մեղադրական դատավճիռ է կայացվել «Ռոմա» ֆուտբոլային ակումբի երկրպագուի հանդեպ, ով սպանել է «Նապոլի» թիմի երկրպագուին «Իտալիա-2014» գավաթի եզրափակիչ խաղից առաջ, գրում է Корреспондент-ը:
Դատարանը Դանիել դե Սանտիսին դատապարտել է 26 տարվա ազատազրկման:
Միջադեպը տեղի է ունեցել 2014թ. մայիսի 3-ին, Իտալիայի Գավաթի եզրափակիչից առաջ։
Հաղորդվում է, որ դե Սանտիսն այդ օրն աշխատելիս է եղել կրպակում և, ինչպես ինքն է վստահեցնում, սկսել է գործել ինքնապաշտպանական նկատառումներով, երբ տեսել է թշնամաբար տրամադրված «Նապոլիի» երկրպագուներին, ովքեր անմիջապես իր վրա են եկել:
Քննությունը պարզել է, որ սպանված երիտասարդը չի մասնակցել անկարգություններին, սակայն դե Սանտիսը, միևնույն է, կրակել է նրան մեջքից: Երկրպագուն դրանից հետո 53 օր անցկացրել է հիվանդանոցում, մի քանի վիրահատությունների ենթարկվել, սակայն մահացել է:










