Ֆլորենցիայում հողաշերտի փլուզման հետևանքով տասնյակ մեքենաներ հայտնվել են փոսում (լուսանկարներ)

14:44 • 25.05.16

Իտալական Ֆլորենցիայում գետի ափին հողաշերտի փլուզումից 200 մետր երկարությամբ ու 7 մետր լայնությամբ փոս է առաջացել։

 

Վթարն Առնո գետի հարավային ափին տեղի է ունեցել տեղի ժամանակով 6։30-ին։ Դրա հետևանքով առաջացած փոսում են հայտնվել 20 ավտոմեքենաներ, որոնք կայանված են եղել ափին։

 

Փլուզման պատճառը կարող էր եղած լինել ջրամատակարարման խողովակի վնասումը։ Ջուրը նաև լցվել է այն փոսը, որում հայտնվել են մեքենաները։


«Վիրավորներ չկան, սակայն վնասները զգալի են»,-ասել է քաղաքապետ Դարիո Նորդելան։

 

Առնո գետի ափը փակվել է երթևեկության համար։ Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու կոմունալ ծառայությունների աշխատակիցները, որոնց ջանքերն ուղղված են նոր փլուզումների մասին զգուշացնելուն։