Հյուսիսային Կորեայի կյանքը ներսից. Instagram-ի օգտատերերը ցույց են տալիս «Ճգնավոր թագավորության» առօրյան (ֆոտոշարք)

22:05 • 25.05.16

Թեև Հյուսիսային Կորեան հաճախ և շատերի կողմից անվանվում է «Ճգնավոր թագավորություն» , այս երկիրն այնքան էլ կտրված չէ ժամանակակից աշխարհից: 

 

2013-ին երկիրը սկսել է 3G ցանցի հասանելիություն ապահովել օտարերկրացիների համար: Այսօր համացանցի մի շարք օգտատերեր Instagram-ի իրենց էջերում պարբերաբար տեղադրվող լուսանկարներով ու ամբողջական ֆոտոշարքերով ներկայացնում են գաղտնի երկրի կյանքը ներսից:

 
Բացահայտող լուսանկարների հեղինակներից շատերը էքսկուրսավարներ են, որոնց թույլատրվում է հաճախակի այցելել Հյուսիսային Կորեա: Կան նաև լրագրողներ և ուսուցիչներ, ովքեր նույնպես առիթը բաց չեն թողնում ներկայացնելու հյուսիսկորեացիների առօրյան: Նրանց հրապարակած լուսանկարների մի մասը ներկայացնում է Business Insider-ը:

Հյուսիսային Կորեայի կյանքը ներսից. Instagram-ի օգտատերերը ցույց են տալիս «Ճգնավոր թագավորության» առօրյան (ֆոտոշարք)