Փարիզի մետրոն առաջիկայում կաշխատի առանց տոմսերի

21:29 • 25.05.16

Ֆրանսիայի մայրաքաղաքի մաս կազմող  Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը հայտարարել է մետրոյի տոմսակները շահագործումից հանելու որոշման մասին:

 

Ինչպես գրում է Euromag-ը, փոքրիկ ուղղանկյուն  ձևի ստվարաթղթե տոմսակներն այլևս չեն ընկնի գրպանից, քանի որ Փարիզի և արվարձանների հասարակական տրանսպորտի կառավարմամբ զբաղվող կառույցը մինչև 2021 թվականը կդադարեցնի մայրաքաղաքային մետրոյի տոմսերի վաճառքը:


Երկրամասի ղեկավարը հայտարարել է, որ առաջիկայում Իլ դը Ֆրանսի  տրանսպորտի ոլորտի աշխատակիցների արհմիությանը կներկայացվի  հասարակական տրանսպորտի արդիականացման ծրագիրը:


Մետրոյի ավանդական տոմսերը կփոխարինվեն տարատեսակ միջոցներով: Մետրոյից օգտվողները կկարողանան սմարթֆոնում ներբեռնել բաժանորդագրությունը հերթական ամսվա համար, իսկ մետրո մտնելիս պետք է սմարթֆոնը մոտեցնեն անցուղուն:



 

Փարիզի մետրոն առաջիկայում կաշխատի առանց տոմսերի