ԻՊ-ի գրոհայինները նահանջում են Ռաքքայի մերձակայքում քրդական ջոկատների ճնշման տակ

01:52 • 25.05.16

«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները չեն կարողանում դիմակայել «Սիրիական ժողովրդավարական ուժերի» ջոկատների գրոհին Ռաքքայի մերձակայքում: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Սիրիայի Հասեկե նահանգի Պաշտպանության քրդական հանձնաժողովի անդամ Նասեր Հաջ Մանսուրը: 

Մանսուրի խոսքով՝ ներկա պահին ժողովրդավարական ուժերի առաջնահերթ խնդիրը Ռաքքայի հյուսիսային ծայրամասերը ահաբեկիչներից մաքրելն է, որտեղ որ հաստատվել են ԻՊ-ի գրոհայինները: Հաջորդ փուլը կլինի  Սիրիայում խմբավորման այսպես կոչված` մայրաքաղաքի (Ռաքքա) ամբողջական շրջափակումն ու հարձակումը քաղաքի վրա:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ մարտական գործողությունների ասպարեզը ձգվում է տասնյակ կիլոմետրեր:

«Մենք դեռևս չենք բախվել որևէ անակնկալի: ԻՊ-ը չի կարողացել պահպանել իր դիրքերից և ոչ մեկը բախումների սկզբից ի վեր, որոնք մենք իրականացնում ենք կոալիցիայի հետ համագործակցելով», - ասել է Մանսուրը:


 

ԻՊ-ի գրոհայինները նահանջում են Ռաքքայի մերձակայքում քրդական ջոկատների ճնշման տակ