Նադեժդա Սավչենկոն արդեն Ուկրաինայում է. Պորոշենկոն խոստացել է վերադարձնել նաև Ղրիմն ու Դոնբասը

18:57 • 25.05.16

Ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում: BBC-ի փոխանցմամբ` այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան են ժամանել Ուկրաինայում ազատազրկման դատապարտված ռուս քաղաքացիներ Ալեքսանդր Ալեքսանդրովն ու Եվգենի Երոֆեևը, որոնց Սավչենկոյի հետ փոխանակման որոշում էր կայացվել:


Կիևի օդանավակայանում Սավչենկոյին դիմավորելու  է եկել նաև նախագահ Պորոշենկոն, ով  հայտարարել է նաև, որ Սավչենկոյից հետո մտադիր են վերադարձնել նաև Ղրիմն ու Դոնբասը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել էր Նադեժդա Սավչոնկոյի համաներման հրամանագիրը:


Սավչենկոյի համաներումը ողջունել է նաև Եվրամիությունը:  

 

Նադեժդա Սավչենկոն արդեն Ուկրաինայում է. Պորոշենկոն խոստացել է վերադարձնել նաև Ղրիմն ու Դոնբասը