Շրի Լանկան օգնություն է խնդրում ջրհեղեղների պատճառով (լուսանկարներ)
Շրի Լանկան օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը. պատճառը ջրհեղեղներն են, որոնք ավելի քան հարյուր մարդու կյանք են խլել և երկրին 2 մլրդ դոլարի վնաս հասցրել, գրում է РИА Новости-ն:
Շրի Լանկայով անցած շաբաթ «Ռաունու» արևադարձային փոթորիկն է անցել: Երկրի ֆինանսների նախարար Ռավի Կարունանայակեն հայտնել է, որ ջրհեղեղների հետևանքով վնասվել է 35 հազար տուն:
«Մենք փնտրում ենք առավելագույն հնարավոր աջակցություն»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ հույս ունի փակել վերականգնման ծախսերի 75 տոկոսը միջազգային օգնության հաշվին:
Կարունանայակեի խոսքով՝ այդ փոթորիկը երկրի համար վերջին 25 տարվա ընթացքում ամենաուժեղն է եղել: Ընդ որում՝ ամենաշատը տուժել է Շրի Լանկայի մայրաքաղաքը։


















