Թրամփին մնացել է ստանալ 8 ձայն՝ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուն դառնալու համար
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատեր Դոնալդ Թրամփին մնացել է ստանալ 8 պատվիրակների ձայները հանրապետականների նախընտրական արշավում երաշխավորված հաղթանակի համար, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Վաշինգտոն նահանգում փրայմերիզի նախնական արդունքներով՝ Թրամփը ստացել է 1229 պատվիրակի աջակցությունը: Հաղթանակը երաշխավորելու և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի միասնական թեկնածուն դառնալու համար անհրաժեշտ է ստանալ 1237 ձայն:
Հանրապետականների համագումարը, որտեղ հայտնի կդառնա նախագահի թեկնածուի անունը, կանցկացվի հուլիսին, Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում: Թրամփը, ըստ էության, ապահովել է իր առաջխաղացումը՝ մնալով առանց մրցակիցների:
Դեմոկրատների փրայմերիզում առաջատար դիրքում է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:










