ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով մի մարդ մահացել է, մեկը` ծանր վիրավորվել

09:29 • 25.05.16

ԱՄՆ Օկլահոմա Սիթի քաղաքում հրաձգության հետևանքով 1 մարդ սպանվել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել։

 

Տեղի KOCO հեռուստաալիքը՝ ոստիկանության ներկայացուցիչներին հղումով, հայտնել է, որ միջադեպի զոհն է դարձել 40-ամյա մի տղամարդ:

 

Դեռահասը, ով ծանր վիրավորվել է, շտապ տեղափոխվել է տեղի հիվանդանոց, սակայն նրա վիճակը բժիշկները ծանր են գնահատում, փոխանցում է Вести-ն:
 

Մարդասպանին հաջողվել է թաքնվել դեպքի վայրից: Ոստիկանությունը պարզում է նրա ինքնությունը և հանցագործության հանգամանքները:

 

ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով մի մարդ մահացել է, մեկը` ծանր վիրավորվել