Հալեպում պայթյունից վնասվել է հայկական ծերանոցի շենքը (լուսանկարներ)

13:58 • 26.05.16

Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերը դարձյալ հրթիռակոծվել են։

 

Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը, այսօր հրթիռակոծության թիրախ է դարձել այն փողոցը, որտեղ գտնվում է հայկական ծերանոցի շենքը։

 

Ուժգին պայթյունից ցնցվել է ողջ շրջանը։ Հրթիռն ընկել է մի շենքի վրա՝ ամբողջությամբ քանդելով այն։

 

Շենքում բնակվել է միայն մի հայ ընտանիք։ Բարեբախտաբար, ո՛չ շենքի, ո՛չ շրջանի բնակիչները չեն վնասվել։ Գրանցվել են միայն նյութական վնասներ։

 

Մեծ վնաս է կրել նաև հայկական ծերանոցը, հատկապես առաջին հարկում կոտրվել են ապակիներ, առաստաղների մի մասն ու այլ հատվածներ։

 

«Կարգադրվել է ապահովել ծերանոցի բնակիչների անվտանգությունը, այժմ մտահոգիչ բան չկա։ Շենքն արդեն վերանորոգվում է»,-գրում է «Բերիո լուրերը»։

 

Լուսանկարներում երևում են թիրախ դարձած շենքը, հայկական ծերանոցի տնօրենի աշխատասենյակն ու այլ հատվածների վնասները։

 


 

 

Հալեպում պայթյունից վնասվել է հայկական ծերանոցի շենքը (լուսանկարներ)