Բաշինջաղյան փողոցի թիվ 184 շենքի մոտակայքում այրված քաղաքացու այրվածքները կյանքի հետ անհամատեղելի են
Բաշինջաղյան փողոցի թիվ 184 շենքի մոտակայքում այրված, անձը չպարզված քաղաքացին ունի կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Նրա շնչուղիների 30, մարմնի՝ 90 տոկոսն այրված է:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից: Անձի ինքնությունը պարզված չէ: Հնարավոր չէ պարզել նաև սեռը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 00.43-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով. քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:










