Բաշինջաղյան փողոցում այրված քաղաքացին ինքնահրկիզվել է

11:00 • 26.05.16

 

Բաշինջաղյան 184 փողոցում մարմնի մինչև 90 տոկոս այրվածքներ ստացած քաղաքացին ինքնահրկիզվել է` վրան լցնելով ացետոն։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Դեպքը եղել է գիշերով, մարդիկ վրա են հասել և փորձել օգնություն ցույց  տալ, բայց չի հաջողվել:


Ոստիկանությունում  ինքնասպանության փորձի հատկանիշներով  հետաքննություն է վարվում:

 

Հիշեցնենք, որ  Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից Tert.am-ին հայտնել էին, որ անձի ինքնությունը պարզված չէ: Հնարավոր չէ պարզել նաև սեռը։

Բաշինջաղյան փողոցում այրված քաղաքացին ինքնահրկիզվել է