Բելգիայում ահաբեկչության համար կասկածվող 4 մարդ է ձերբակալվել
Բելգիայի ոստիկանությունն Անտվերպեն քաղաքի մոտակայքում ձերբակալել է 4 մարդու, ովքեր կասկածվում են ջիհադականներ հավաքագրելու մեջ՝ Սիրիա և Իրաք ուղարկելու համար, հայտնում է երկրի դատախազությունը:
Ձերբակալվածներին ահաբեկչական խմբավորմանը մասնակցելու մեղադրանքներ են ներկայացվել, փոխանցում է BBC-ն:
Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ կասկածյալների զննման ընթացքում ոստիկանները հայտնաբերել են նաև իրեր, որոնք վկայում են Բելգիայի տարածքում ահաբեկչություններ իրականացնելու նախապատրաստության մասին:
Համաձայն նախնական տվյալների` կասկածյալները կապ չունեն Բելգիայի մայրաքաղաքում մարտին տեղի ունեցած հարձակումների հետ:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում մի քանի պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով 32 մարդ է մահացել:










