Անդրեա Բոչելին կկատարի Չեմպիոնների լիգայի հիմնը` «Ռեալ»-«Ատլետիկո» եզրափակիչ հանդիպումից առաջ
Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելին կկատարի Չեմպիոնների լիգայի հիմնը առաջնության եզրափակիչ խաղից առաջ: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է ՈւԵՖԱ-ի (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն իսպանական «Ռեալ» և «Ատլետիկո» ակումբները, որոնք երկուսն էլ ներկայացնում են Մադրիդը:
Եզրափակիչ խաղը կանցկացվի մայիսի 28-ին Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:
Եզրափակիչ խաղի բացման արարողությանը ելույթ կունենա նաև ամերիկացի երգչուհի Ալիշա Քիզը, ով ելույթ է ունեցել նաև Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից առաջ:










