Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հավաստիացրել է, որ վարձակալված կատուն լրտես չէ

02:14 • 26.05.16

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը ստիպված է եղել արդարանալ խորհրդարանի առաջ և վստահեցնել, որ վերջերս մկներին որսալու համար վարձակալված կատուն լրտես չէ:

 

ԱԳՆ-ն ապրիլի կեսերին Պալմերսթոն կատվին ընդունել էր աշխատանքի՝ որպես մկների գլխավոր որսորդի: Ինչպես ասվում էր հաղորդագրությունում, աշխատանքի ընդունված  կատուն պետք է օգնի Արքայազն Չարլզի անվան փողոցում գտնվող շենքում մկների քանակի նվազեցմանը:

 

«Նա հաստատ լրտես չէ, և ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ Պալմերսթոնը անցել է բոլոր ստուգումները»,-ասել է Համմոնդը՝ պատասխանելով այն հարցին, արդյոք կատուն անվտանգության ծառայությունների կողմից ստուգում անցել է նախքան աշխատանքի ընդունվելը, թե ոչ:

 

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հավաստիացրել է, որ վարձակալված կատուն լրտես չէ