Եգիպտոսի հյուրանոցները շուրջ 10 անգամ իջեցրել են գները

20:51 • 26.05.16

EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո Եգիպտոսի հյուրանոցները ստիպված են եղել 10 անգամ իջեցնել գները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  զբոսաշրջային Շարմ Էլ-Շեյխ քաղաքի  ամենաշքեղ հյուրանոցներում մեկ գիշերվա գինը նվազել է մինչև 26-50 դոլար: Նախկինում Radisson Blu Resort հյուրանոցում մեկ գիշեր մնալու համար զբոսաշրջիկները ստիպված էին վճարել 200 դոլար, իսկ ներկա պահին հյուրանոցում համարներ են առաջարկում 26-27 դոլարով: Renaissance Hotel հյուրանոցում ևս գները նվազել են՝ հասնելով մեկ գիշերվա համար 33 դոլարի:


Նշվում է, որ Եգիպտոսում դատարկվել են ոչ միայն հյուրանոցները, այլ նաև պակասել են այցելությունները բուրգեր և այլ հայտնի հուշարձաններ: Սովորաբար, բուրգերի մոտ մշտապես կարելի է տեսնել մեծ քանակությամբ զբոսաշրջիկների և նրանց տարբեր ծառայություններ առաջարկող  տեղի բնակիչների, սակայն ներկա պահին հուշարձանների շրջակայքում դատարկություն է: Փորձագետները նման ճգնաժամը կապում են երկրում անվտանգության մակարդակի հետ:
 

Եգիպտոսի հյուրանոցները շուրջ 10 անգամ իջեցրել են գները