Մեծ Բրիտանիայում ավելանում է ուսանողների շրջանում ինքնասպանությունների թիվը
Մեծ Բրիտանիայում ուսանողների շրջանում ինքնասպանությունների թիվը հասել է 2007-ից ի վեր առավելագույնին, վկայում են Ազգային վիճակագրության ծառայության տվյալները, հաղորդում է BBC-ն։
2014-ին Անգլիայում և Ուելսում ինքնասպանություն է գործել 130 ուսանող՝ 97 տղա և 33 աղջիկ:
2013-ին գրանցվել է ուսանողների շրջանում ինքնասպանության 100 դեպք: 2010-ին այդ ցուցանիշը նույնպես բարձր է եղել` 127 ուսանող:
Նախորդ շաբաթ հաղորդվել էր, որ համալսարաններ և ուսանողական ավաններ շտապօգնության կանչերի կեսը կապված են եղել ինքնասպանության փորձերի կամ սեփական անձին մարմնական վնասվածքներ պատճառելու հետ:
Երիտասարդ բրիտանացիներին ինքնասպանության դրդող հիմնական գործոն է նշվում սթրեսը, որն ունենում են ուսանողները քննությունների ժամանակ, ինչպես նաև՝ ֆիզիկական թերությունները, ինչպես դեռահասության կորյակները:
Մեծ Բրիտանիայում ինքնասպանությունը շարունակում է մնալ մինչև 35 տարեկան մարդկանց ինքնասպանության գլխավոր պատճառը, փոխանցում է BBC-ն:










