Շվեյցարիայում մուսուլման-աշակերտներին պարտադրել են սեղմել կին ուսուցիչների ձեռքերը
Շվեյցարական Բազել-Լանդում մուսուլման-աշակերտներին պարտավորեցրել են սեղմել կին ուսուցիչների ձեռքերը, հաղորդում է The Local-ը:
Այն դեպքում, եթե նրանք հրաժարվեն ձեռքսեղմումից, նրանց սպառնում է 5 հազար դոլարի չափով տուգանք: Ձեռքսեղմումից հրաժարվելը կարող է մեկնաբանվել որպես այլ մարդկանց՝ սեփական կրոնական սկզբունքների պարտադրանք:
Այդ որոշման առիթ է հանդիսացել Թերվիլ քաղաքում տեղի ունեցած դեպքերից մեկը, որտեղ երկու աշակերտներ հրաժարվել են սեղմել ուսուցչուհիների ձեռքերը և հասկացրել են, որ մուսուլմանական ավանդույթներն արգելում են նրանց դիպչել օտար կանանց: Դպրոցի տնօրինությունը թույլ է տվել տղաներին չսեղմել կանանց ու տղամարդկանց ձեռքերը, և այդ հարցը հանձնել բարձրագույն ատյանների քննարկմանը:










