ԱՄՆ Պետդեպը Հիլարի Քլինթոնին կիբեռանվտանգության կանոնների խախտող է համարում

08:47 • 26.05.16

ԱՄՆ Պետդեպի անվտանգության գլխավոր տեսուչ Սթիվ Լինիկը Կոնգրեսի համար պատրաստած իր զեկույցում հայտնել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, տարիներ առաջ լինելով պետքարտուղարի պաշտոնում, խախտել է անվտանգության կանոններն էլեկտրոնային փոստի օգտագործման ժամանակ, փոխանցում է The Washington Post-ը:
 

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում աշխատելիս Քլինթոնը ծառայողական նամակագրության համար օգտագործել է անձնական փոստը: Միևնույն ժամանակ, զեկույցում չկան խորհուրդներ անձամբ Քլինթոնին կամ նրա աշխատակիցներին պատժելու վերաբերյալ:

 

Զեկույցում նշվում է, որ նման խախտումներ թույլ են տվել նաև այլ պետքարտուղարներ, նրանց թվում` Քոլին Փաուելը և Մադլեն Օլբրայթը:

 

ԱՄՆ Պետդեպը Հիլարի Քլինթոնին կիբեռանվտանգության կանոնների խախտող է համարում