Փարիզում հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են ենթադրյալ ծայրահեղականի

18:25 • 26.05.16

Փարիզի IV թաղամասում իր բնակարանում թաքնվող ենթադրյալ ծայրահեղականը ձերբակալվել է ոստիկանական հատուկ գործողության արդյունքում, որն իրականացվել է հինգշաբթի օրը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությունում աղբյուրներին:
 

Ծայրահեղականի առաջին խուզարկությունը ցույց է տվել, որ նա ոչ ամբողջությամբ է հոգեկան առողջ: Նրա վիճակի մասին ավելի հստակ տեղեկություն կհայտնվի հետագա փորձաքննություններից հետո:
 

Նշվում է, որ ձերբակալվածը գտնվում էր ֆրանսիական հատուկ ծառայությունների հսկողության տակ՝ ահաբեկիչների հետ ներգրավվածության կասկածանքով:

 

Փարիզում հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են ենթադրյալ ծայրահեղականի