Կերուխում մեռյալների հետ. Պոնտացի հույները պահպանել են իրենց արտասովոր ավանդույթը Օսմանյան կայսրությունից գաղթելուց հետո

00:14 • 26.05.16

Oddity Central-ն անդրադարձել է պոնտացի հույների սովորույթներից մեկին, որը  նրանք պահպանել է Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկվելուց հետո անգամ:

 

Ինչպես պարբերականը ընդգծում է, պոնտացիները 1914-1923 թվականներին Սև ծովի ափերին բնակվող էթնիկ խմբավորում էին: Նրանցից 350 000-ին թուրքերը  կոտորել են հույների ցեղասպանության ժամանակ (Հայոց ցեղասպանության տարիներին), իսկ ողջ մնացածներին աքսորել են, և նրանց հաջողվել է հասնել Հունաստան:


Այստեղ էլ պոնտացիները պահպանել են մեռյալներին այցի գնալու և գերեզմանոցում կերուխում իրականացնելու իրենց արտասովոր ավանդույթը: Այն անվանում են «պիկնիկ մեռյալների հետ»:

 

Դա տեղի է ունենում Սուրբ Հարության տոնին հաջորդող կիրակի օրը: Այդ օրը պոնտացիները ընտանիքներով այցելում են իրենց հարազատների գերեզմաններին, ավանդական ուտեստներ տանում իրենց հետ, սեղան գցում և ուրախ օր անցկացնում` իրենց ուրախությանը մասնակից դարձնելով նաև հանգուցյալ հարազատներին: 


Այս ավանդույթը գալիս է դեռևս հոմերական ժամանակներից, որը պոնտացիները պահպանում են մինչ օրս:

picnic-with-the-dead

picnic-with-the-dead2

Կերուխում մեռյալների հետ. Պոնտացի հույները պահպանել են իրենց արտասովոր ավանդույթը Օսմանյան կայսրությունից գաղթելուց հետո