Արաբ արքայազնի հագուստով պրանկերը փորձել է գնել ողջ Apple Store-ը (տեսանյութ)

15:11 • 26.05.16

Man Like Sanaan կեղծանվամբ հանդես եկող բլոգերն իր յութուբյան ալիքում հրապարակել է զավեշտալի մի տեսանյութ, որում ինքը, արաբ արքայազնի հագուկապով, մտնում է առևտրի կենտրոնում գտնվող Apple Store-ն ու փորձում ամբողջությամբ գնել ֆիրմային խանութը:
 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, «թարգմանչի» օգնությամբ, որի դերը ստանձնել է նրա ընկերը, կեղծ արքայազնը խանութի աշխատողներին պատմել է, թե ունի 78 հոգանոց հարեմ, ինչպես նաև ասել է, որ պատրաստ է խանութում գտնվող ամեն մի մարդու համար որպես նվեր նոր iPhone գնել:

 


Արաբ արքայազնի հագուստով պրանկերը փորձել է գնել ողջ Apple Store-ը (տեսանյութ)