Քննություն է տարվում՝ պարզելու մարտական դիրքում ժամկետային զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները. ՀՀ ՔԿ

13:41 • 26.05.16

 

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Վահե Արգամի Եղոյանի մահվան հանգամանքները. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
 

25.05.2016թ.՝ ժամը 18:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է  պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Արգամի Եղոյանը: Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:     


Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:


Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

 

Քննություն է տարվում՝ պարզելու մարտական դիրքում ժամկետային զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները. ՀՀ ՔԿ