Քլինթոնի էլեկտրոնային փոստը կոտրած ռումինացի հաքերն ընդունել է իր մեղքը

01:14 • 26.05.16

Ռումինացի հաքեր Մարսել Լեհել Լազարը, ով հայտնի է Գուչչիֆեր կեղծանունով, չորեքշաբթի Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի դատարանում իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի և նրա ընտանիքի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստերի կոտրման համար, ինչի մասին տեղեկացնում է NBC հեռուստաալիքը:

 

Լազարը դատարանում երկու անգամ կրկնել է՝ «մեղավոր եմ»: Նրա դատավճիռը կկայացվի սեպտեմբերին:

 

Հայրենիքում Լազարը կիբերհարձակման մեղադրանքով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Ապրիլին նրան ուղարկել են ԱՄՆ, որտեղ կրկին առաջադրվել են կիբերհարձակումների մեղադրանքներ: Հիմա նրան սպառնում է 2-7 տարվա ազատազրկում:

 

Քլինթոնի էլեկտրոնային փոստը կոտրած ռումինացի հաքերն ընդունել է իր մեղքը