Միջերկրական ծովում նավ է շրջվել, մոտ 80 հոգի խեղդվել է

17:19 • 26.05.16

Միջերկրական ծովում հինգշաբթի օրը կրկին ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել: Այդ մասին հայտնել է Իտալիայի առափնյա պահպանության ծառայության խոսնակը, հայտնում է Reuters-ը:

 

Նշվում է, որ խեղդվել է մոտ 80 մարդ, առափնյա պահպանության նավերով հաջողվել է փրկել 24 հոգու:

 

Սա երկու օրվա ընթացքում երկրորդ նման միջադեպն է: Չորեքշաբթի օրը հինգ հոգի է մահացել, երբ շրջվել է խոշոր ձկնորսական նավը:

 

Միջերկրական ծովում նավ է շրջվել, մոտ 80 հոգի խեղդվել է