ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարներն անփույթ են վարվել իրենց աշխատանքային գրագրության հետ

00:44 • 26.05.16

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և նրա նախորդներն իրենց պաշտոնավարման ժամանակ անփութորեն են վարվել աշխատանքային գրագրության հետ, ինչպես նաև հաշվի չեն առել կիբերվտանգի առկայությունը:  Այդ մասին հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Պետդեպարտամենտում կատարված հետազոտության հիման վրա կազմված զեկույցին:

 

Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը,  տեսուչները հայտնաբերել են հին և համակարգային սխալներ՝ կապված աշխատանքային գրագրության հետ: Համաձայն 78 էջանոց զեկույցի՝ հենց պետդեպարտամենտը և նրա ղեկավարությունը «միանգամից հաշվի չեն առել և դանդաղ են արձագանքել կիբերանվտանգությանը հետևելու պահանջներին, որոնք կապված են եղել էլեկտրոնային տվյալների փոխանակման գործընթացի հետ»: Դրա պատասխանատվությունը կրում է պետդեպարտամենտի ղեկավարությունը:

 

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հիլարի Քլինթոնը Պետդեպարտամենտում իր ողջ աշխատանքի ընթացքում մեկ անգամ է մասնակցել գաղտնի տեղեկատվությունների հետ աշխատանքի խորհրդատվությանը, այն դեպքում, երբ պետք է մասնակցեր նման չորս խորհրդատվության: Նրա համար նախատեսված խորհրդատվությունն իրականացվել է միայն իր պաշտոնավարման սկզբում:


 


 

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարներն անփույթ են վարվել իրենց աշխատանքային գրագրության հետ