Իվան Վոլինկինը Հայաստանում է. ՌԴ դեսպանատուն

10:32 • 26.05.16

Տեղեկությունը, որ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը անորոշ ժամկետով լքել է Հայաստանը, իրականությանը չի համապատասխանում. դեսպանը Հայաստանում է:
 

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ռուսաստանից Դաշնության դեսպանատան մամուլի բաժնից` նշելով, որ դեսպանն արձակուրդի մեջ էր, վերադարձել է և այսօր աշխատավայրում է:



Ի դեպ, սկզբում այն հեռախոսահամարից, որը դեսպանատան մամուլի քարտուղարի համարն է, աշխատակիցը, որը ներկայացավ որպես արարողակարգի բաժնի աշխատակից, ի պատասխան հարցի, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ դեսպանն անորոշ ժամկետով լքել է Հայաստանը, պատասխանեց՝ «որևէ մեկնաբանություն չենք կարող տալ առայժմ», և նաև խոստացան ավելի ուշ կապվել:

Նշենք, որ դեսպանի` Հայաստանը լքելու մասին գրել էր armcrimenews.com-ը, որին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մեղադրում է իր օգնականից 300 հազար դրամ շորթման մեղադրանքով կալանավորված analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հետ «պասով» համագործակցելու մեջ:

 

Կայքը գրել էր. «Դեսպանատան մեր աղբյուրները հայտնում են, որ Անի Հովհաննիսյանի հայտարարությունից մի քանի ժամ անց ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն անժամկետ արձակուրդ է վերցրել և լքել ՀՀ-ն:

 

Իվան Վոլինկինը Հայաստանում է. ՌԴ դեսպանատուն