Ուկրաինան պատժամիջոց է սահմանել Մարգարիտա Սիմոնյանի, Աշոտ Գաբրիելյանովի և 17 այլ խմբագիրների դեմ, չեղարկել 29 լրագրողի դեմ պատժամիջոցները

22:53 • 27.05.16

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վավերացրել է Ուկրաինայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի որոշումը, որի համաձայն չեղարկվել է Ուկրաինա մուտք գործելու արգելքը 29 ռուս և արտասահմանցի լրագրողների, այդ թվում` «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության աշխատակիցների համար: РИА Новости-ի հաղորդմամբ` համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ուրբաթ:

 

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Պորոշենկոն պատժամիջոցներ է սահմանել RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ВГТРК-ի գլխավոր տնօրեն Օլեգ Դոբրոդեևի, «Առաջին ալիք» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստի, ТАСС գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովի, «Ռոսիյսկայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Վլադիսլավ Ֆրոնինի, LifeNews հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Աշոտ Գաբրիելյանովի նկատմամբ:


Պատժամիջոցներ են սահմանվել նաև մի շարք այլ լրատվական միջոցների ղեկավարների նկատմամբ: Նրանց թիվը, ընդհանուր առմամբ, 17 մարդ է կազմել:

 

Ուկրաինան պատժամիջոց է սահմանել Մարգարիտա Սիմոնյանի, Աշոտ Գաբրիելյանովի և 17 այլ խմբագիրների դեմ, չեղարկել 29 լրագրողի դեմ պատժամիջոցները