Աֆղանստանում հարյուրավոր ընտանիքներ լքել են իրենց տները` փորձելով փրկվել ԻՊ-ից

08:53 • 27.05.16

Աֆղանստանում հարյուրավոր ընտանիքներ լքել են իրենց տները` փրկվելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից:

 

Խոսքը շիաների մասին է, ովքեր ապրում են երկրի հյուսիս-արևելքում` Նեկփայ բնակավայրում: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ փախստականների մեծ մասը հիմնավորվել է Քունդուզ քաղաքի շրջակայքում:

 

Ավելի վաղ հաղորդվել է Չախարդար բնակավայրում «Թալիբան» և ԻՊ խմբավորումների բախումների մասին, որից հետո ԻՊ-ի գրոհայինները լքել են այդ տարածքը:
 

Աֆղանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք տեղափոխվել են Բագլան նահանգ, որտեղ գրավել են հիմնական բնակավայրերը. ահաբեկիչների շրջափակման մեջ է հայտնվել մոտ 100 աֆղանացի զինծառայող, փոխանցում է Вести-ն:

 

Աֆղանստանում հարյուրավոր ընտանիքներ լքել են իրենց տները` փորձելով փրկվել ԻՊ-ից