Սաուդյան Արաբիայում արգելել են սելֆիներ անել կատուների և շների հետ

13:08 • 27.05.16

Սաուդյան Արաբիայի աստվածաբանների խորհրդի անդամ Սալահ Բին Ֆաուզան ալ-Ֆաուզանն արգելել է թագավորության բնակիչներին լուսանկարվել կենդանիների հետ, գրում է Интерфакс-ը:

 

«Լուսանկարվել չի կարելի, եթե դա անհրաժեշտություն չէ, ոչ կատուների, ոչ շների, ոչ գայլերի և, առհասարակ, ոչ մեկի հետ»,- հայտարարել է նա:

 

Աստվածաբանի կարծիքով՝ կատուների հետ լուսանկարվելն արևմտյան մշակույթի գերիշխանության նշան է:

Սաուդյան Արաբիայում արգելել են սելֆիներ անել կատուների և շների հետ