Դերասան Հովհաննես Ազոյանի մեքենան տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք. shamshyan.com
Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից այսօր Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Lexus մակնիշի 14 ՏԼ 384 համարանիշի ավտոմեքենան:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո վարորդին՝ հայտնի դերասան Հովհաննես Ազոյանին ենթարկել են բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Պարզվել է նաև, որ ավտոմեքենան ԱՊՊԱ չի ունեցել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։











