Ընդդիմության, իշխանությունների և քաղհասարակության միջև կոնսենսուսի հիման վրա ԸՕ-ի բարելավման հնարավորությունները թեմայով քննարկում է անցկացվել

19:27 • 27.05.16

Այսօր տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կլեր Մեդինան:


Հանդիպմանը քննարկվեցին ընդդիմության, իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև լայն կոնսենսուսի հիման վրա Ընտրական օրենսգրքի բարելավման հնարավորությունները, ինչպես նաև միջազգային հանրության հնարավոր աջակցությունը օգտագործվող տեխնոլոգիաների ձեռք բերման և կիրառման հարցում:
 

Ընդդիմության, իշխանությունների և քաղհասարակության միջև կոնսենսուսի հիման վրա ԸՕ-ի բարելավման հնարավորությունները թեմայով քննարկում է անցկացվել