Չճանաչված տարածքների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ԼՂ «Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմը չի մասնակցի

20:45 • 27.05.16

Վաղը Աբխազիայում կայանալիք «Չճանաչված տարածքների համաշխարհային գավաթի խաղարկությանը»` Conifa-ի առաջնությանը, Արցախի «Լեռնային Արցախ»  ֆուտբոլային թիմը չի մասնակցի: Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ Արցախի կառավարությունից:


Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը`  կազմակերպիչները առաջնությունն անվանել են ` «ՖԻՖԱ-ից դուրս աշխարհի ֆուտբոլի առաջնություն»։

 

A  խմբում ընդգրկված են Աբխազիայի, Չագոսյան կղզիների և Արևմտյան Հայաստանի հավաքականները։