ԱՄՆ-ի 11 նահանգ դատական հայց է ներկայացրել Օբամայի վարչակազմի դեմ տրանսգենդերային զուգարանների պատճառով

00:29 • 27.05.16

Ամերիկյան 50 նահանգներից 11-ը դատական հայց են ներկայացրել նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի դեմ` կապված դպրոցական զուգարաններից տրանսգենդեր աշակերտների օգտագործման կանոնակարգի հետ: 

 

Ինչպես հաղորդում է Ամերիկայի ձայնը, ըստ այդ կանոնակարգի, պետական դպրոցները պետք է թույլ տան աշակերտներին զուգարաններից օգտվել` ըստ իրենց գենդերային ինքնորոշման և ոչ թե ծննդյան վկայականում նշված սեռի:


Տեխասի գլխավորությամբ 11 նահանգների կարծիքով` Օբամայի վարչակազմը որոշել է «դպրոցները վերածել մասշտաբային սոցիալական փորձարկման լաբորատորիաների`կոպտորեն խախտելով ժողովրդավարական գործընթացն ու երեխաների պաշտպանությանն ուղղված ողջամիտ միջոցառումները»: