Ակտիվիստները հայտնել են Բարաք Օբամայի այցի ժամանակ Վիետնամում Facebook-ի արգելափակման մասին

08:32 • 27.05.16

Վիետնամի իշխանությունները մի քանի օրով սահմանափակել են Facebook-ի հասանելիությունը երկրի ներսում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցի ժամանակ, գրում է Reuters-ը:

 

Access Now և Viet Tan կազմակերպությունների ներկայացուցիչները հայտնել են, որ սոցկայքի հասանելիությունը սահմանափակվել է, իսկ որոշ ժամանակով էլ՝ ամբողջությամբ արգելափակվել մայիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում։
 

Ակտիվիստները հայտնել են, որ վիետնամական իշխանությունները նման քայլեր են ձեռնարկել, որպեսզի թույլ չտան բողոք արտահայտել Օբամայի այցի վերաբերյալ:

 

Ակտիվիստները հայտնել են Բարաք Օբամայի այցի ժամանակ Վիետնամում Facebook-ի արգելափակման մասին