Բարաք Օբաման պատմական այցով ժամանել է Հիրոսիմա

13:32 • 27.05.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Հիրոսիմա՝ դառնալով ԱՄՆ առաջին գործող նախագահը, ով ճապոնական այս քաղաքն է այցելել 1945 թվականի ատոմային ռմբակոծությունից հետո, գրում է BBC-ն։

 

Օբաման նշել է, որ իր այցը «հավաստիք է այն բանի, թե ինչպես անգամ ամենացավալի բաժանումները կարող են կամրջվել»:

 

1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայում առնվազն 140 հազար մարդ է մահացել աշխարի առաջին ատոմային ռմբակոծության հետևանքով:

 

Երկու օր անց երկրորդ ատոմային ռումբն է նետվել Նագասակիի վրա՝ սպանելով ևս 74 000 մարդու:

 

Հեռուստատեսությամբ հեռարձակված կադրերում ցուցադրվել է, թե ինչպես է Օբաման ժամանում Հիրոսիմայի խաղաղության հուշահամալիր-թանգարան, այնուհետև քայլում դեպի Խաղաղության զբոսայգի՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ուղեկցությամբ: Նրանք այնուհետև կանգնել են անմար կրակի առաջ, ինչից հետո ծաղկեպսակներ են դրել:

 

«Սա հնարավորություն է հաստատելու խաղաղության պահպանությանը և աշխարհում անվտանգությանը մեր հանձնառությունը, որտեղ այլևս անհրաժեշտ չեն լինի միջուկային զենքերը»,- ասել է նա:

 

Բարաք Օբաման պատմական այցով ժամանել է Հիրոսիմա