Օբաման հանդիպել է Հիրոսիմայի ռմբակոծությունից ողջ մնացածների հետ (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպում է ունեցել Հիրոսիմայի բնակիչների հետ, ովքեր ողջ են մնացել 1945 թվականի միջուկային ռմբակոծության ժամանակ, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ նրանցից մեկը ողջ զրույցի ընթացքում բաց չի թողել Օբամայի ձեռքը՝ ինչ-որ բան համառորեն բացատրելով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Օբաման ծաղկեպսակ է դրել Հիրոսիմայի միջուկային ռմբակոծության զոհերին նվիրված հուշակոթողին:
Բարաք Օբաման դարձել է ԱՄՆ առաջին գործող նախագահը, ով ճապոնական այս քաղաքն է այցելել 1945 թվականի ատոմային ռմբակոծությունից հետո։
Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ:























