Ֆրանսիայում փախստականների ճամբարում անկարգություններ են տեղի ունեցել

08:48 • 27.05.16

Ֆրանսիայում ներգաղթյալների ճամբարում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով ավելի քան 20 մարդ ստացել են վնասվածքներ, տուժածների թվում են մեկ ոստիկան և 3 կամավոր, հայտնում է Вести-ն:

 

Վեճը սկսվել է Աֆղանստանից և Սուդանից ժամանած ներգաղթյալների միջև Կալե քաղաքի հայտնի ճամբարում, որը հայտնի է որպես «ջունգլի»: Կռվին մասնակցել է մոտ 200 մարդ, հրդեհվել են մի քանի վրաններ:

 

Ֆրանսիայի իշխանությունները մեկ տարուց ավելի է՝ փորձում են ցրել ճամբարը, կամ տեղափոխել, կամ վերակառուցել: Ներգաղթյալները յուրաքանչյուր երեկո ոստիկանության հետ հանդիպման համար նախապատրաստում են մահակներ և քարեր և պահանջում են Եվրոպայից բացել սահմանները:

 

Ճամբարում ապրողների թիվը գնահատվում է 4000-7000 մարդ:

 

Ֆրանսիայում փախստականների ճամբարում անկարգություններ են տեղի ունեցել