Սաուդյան Արաբիայում տղամարդը կրակել է բժշկի վրա, ով ընդունել է իր կնոջ ծննդաբերությունը

09:22 • 27.05.16

Էր Ռիյադում ձերբակալվել է մի տղամարդ, ով կրակել է իր կնոջ ծննդաբերությունն ընդունած բժշկի վրա, գրում է Gulf News-ը:

 

Երեխայի հայրը պնդել է, որ ծնունդը պետք է կին ընդուներ:

 

Հաղորդվում է, որ ծննդաբերությունից հետո բժիշկ Մուխանադ Ալ Զաբնիի մոտ է եկել մի տղամարդ, ով ասել է, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել նրան` կնոջ ծննդաբերությունն ընդունելու համար: Նշվում է, որ նրանք զրուցել են հիվանդանոցի այգում, որտեղ հյուրը հագուստի տակից հանել է զենքը և կրակել բժշկի վրա, որից հետո փախուստի է դիմել:

 

Բժիշկն արագ տեղափոխվել է հիվանդասենյակ: Ավելի ուշ հանցագործը ձերբակալվել է ոստիկանության կողմից: Հաղորդվում է, որ բժշկի կյանքին ոչինչ չի սպառնում:

 

Սաուդյան Արաբիայում տղամարդը կրակել է բժշկի վրա, ով ընդունել է իր կնոջ ծննդաբերությունը