Տոկիոյի օդանավակայանում թռիչքի պատրաստվող ինքնաթիռ է այրվել
Հարավկորեական Korean Air խոշորագույն ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն այրվել է Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում:
Ինչպես փոխանցում է NHK ալիքը, ինքնաթիռում գտնվող 319 ուղևորները տարհանվել են: Ոչ ոք չի տուժել:
Աղբյուրը նշում է, որ ինքնաթիռում հրդեհվել է շարժիչներից մեկը: Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ օդանավը նախապատրաստվել է թռիչքի դեպի Սեուլի «Ինչհոն» միջազգային օդանավակայան:










