Ջրհեղեղներ Տեխասում. կա առնվազն 2 զոհ (լուսանկարներ)
Ամերիկյան Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով առնվազն 2 մարդ մահացել, ևս 3-ը համարվում են անհետ կորած, հայտնում է Reuters գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր 2 անհետ կորածի մասին: Նրանց քշել է ջրի ուժեղ հոսանքը, երբ նրանք ավտոմեքենաների տանիքներին սպասելիս են եղել փրկարարներին:
Վերջին օրերին առատ տեղումներն ԱՄՆ-ի կենտրոնական մասում ջրհեղեղներ են առաջացրել: Շատ ճանապարհներ հեղեղվել են, մի շարք բնակավայրերում տարհանում է իրականացվել:
Փոթորիկների պատճառով խափանումներ են սկսվել էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված, Տեխաս և Կանզաս նահանգներում վնասվել են տասնյակ տներ:

















