Ֆրանսիայում երկաթուղային համակարգի խափանման հետևանքով հազարավոր մարդիկ գիշերել են վագոններում
Փարիզ-Բորդո երկաթուղային ճյուղի մոտ 7000 ուղևորներ ստիպված են եղել գիշերն անցկացնել գնացքի վագոններում կամ կայարաններում՝ համակարգչային խափանման պատճառով, տեղեկացնում է BFM TV հեռուստաալիքը։
«Ահազանգման համակարգը շարքից դուրս է եկել, և գնացքները չեն կարողացել անցնել այդ գոտով։ Այդ խափանումը ֆենոմեն է երկրի երկաթուղային ճանապարհների համար»,-ասել է երկաթուղային վարչության աշխատակից Ֆիլիպ Մոլին։
Արդյունքում՝ 3 արագընթաց գնացքներ կանգնեցվել են, ևս 13-ը ստիպված են եղել սպասել երթևեկության վերականգնմանը՝ կայարաններում կամ ճանապարհին գտնվելու ընթացքում։
Այսօր առավոտյան շարժը վերականգնվել է, և երկաթուղային օպերատորներն ուղևորներին առաջարկել են վերականգնել ուղևորությունը կամ տոմսի արժեքի համար փոխհատուցում ստանալ։










