«Կամչատկայի Հատիկոն». Ռուսաստանի օդանավակայաններից մեկում շունն արդեն 1 շաբաթ սպասում է տիրոջ վերադարձին
Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքի օդանավակայանում շունն իր տիրոջ վերադարձին է սպասում արդեն մեկ շաբաթ, գրում է Лента-ն:
Ինչպես նշել են օդանավակայնի ներկայացուցիչները՝ շունը զբոսնում է կայարանամերձ հրապարակում և դիմավորում Կամչատկա ժամանող ուղևորներին:
Կամավորների խոսքով, ովքեր խնամում են կենդանուն, շանն օդանավակայանում է թողել տերը, ով բավական գումար չի ունեցել նրա տեղափոխման համար և բացակայել են անհրաժեշտ փաստաթղթերը:
«Շանը չեն թողել ինքնաթիռ մտնել, և տերը թռել է առանց հավատարիմ ընկերոջ, ով այժմ սպասում է նրա վերադարձին»,- նշել են օդանավակայանում:
Շունն ընկերական է, իրեն հանգիստ է պահում և հաճույքով ընդունում է կերակուրը, առաջին հերթին՝ մսային ուտելիքները: Սոցկայքերի օգտատերերը նրան կնքել են «Կամչատկայի Հատիկո» մականունով և փորձում են նրա համար նոր տուն գտնել:
Կամավորները նշել են, որ շան տիրոջը դեռ չեն կարողացել գտնել, սակայն բազմաթիվ բնակիչներ են զանգահարում և ցանկություն հայտնում պահել շանը:










